
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի տարածքում հունիսի 12- 13-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 12-ին և 13-ին երեկոյան ժամերին, 14-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել