
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնու» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել