Երկժամանոց զբոսաշրջային ծրագիր՝ սիրիահայ մանուկների և պատանիների համար
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպել է «Երևան սիթի տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագիր:
Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ տեսածով և լսածով տպավորված, սիրիահայ մանուկներն ու պատանիները զբոսաշրջային ծրագրի ավարտին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանին ծանոթանալու բացառիկ հնարավորության ընձեռման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել