
Գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր․ վնասվել են տանիքներ, տապալվել են ծառեր
Ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ։
Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է արձագանքում։
Գլխավոր լուսանկարը հրապարակվել է «Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի» ֆեյսբուքյան խմբում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել