HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի այդ երկրում միջուկային զենքի բացակայությունը

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի Իրանի մոտ միջուկային զենքի բացակայությունը։ Այդ մասին իրանական IRNA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որի նպատակն է լինելու ապահովել Իրանի մոտ միջուկային զենքի բացակայությունը, քանի որ, մեր որդեգրած սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին միջուկային իրավունքներից զրկելն է, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման գործարքի»,- հայտարարել է Արաղչին՝ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։

Արաղչին նշել է, որ Իրանը կդադարեցնի հարվածներն Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ագրեսիայի դադարեցման դեպքում։ «Մենք պաշտպանում ենք ինքներս մեզ, դա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դադարեցվի, մենք էլ կդադարենք պատասխանել»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իրանը նաև ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կդատապարտի Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակումը։ «Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն հստակ հայտարարի իր դիրքորոշումը և անկեղծորեն դատապարտի միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակումը»,- ասել է նա։

Արաղչին նաև հավելել է, որ Իրանն ԱՄՆ-ից տարբեր խողովակներով ուղերձներ է ստացել այն մասին, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին: Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը դրան չի հավատում։ Նրա խոսքով՝ Իսրայելը չի ցանկանում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված որևէ համաձայնագիր կնքել։

Արաղչին ակնարկել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման վերաբերյալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների տապալմանը։

«Այն, ինչ արվել է, ուղղված է դիվանագիտության և բանակցությունների խաթարմանը։ Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ն միացել է այդ գործողություններին»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Handout/Getty Images Europe

Մեկնաբանություններ (1)

Levon
Վերնագիր - "այդ երգրի ՄՈՏ" ?????? "այդ ԵՐԿՐՈՒՄ"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter