HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Ազգային ժողովից հայտնում են, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել  է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը,  որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների:

«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները:

Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ, որը 7 տոկոսով ավելի բարձր է, քան 2023 թվականին, ՀՆԱ-ն պահպանվել է նույն՝ 25,5 տոկոս մակարդակում, կատարողականը կազմել է 95,8 տոկոս: Ծախսերը կազմել են 2 տրիլիոն 955 մլրդ դրամ, եւ 13,7 տոկոսով ավելի բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից, կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ, կատարողականը՝ 82 տոկոս:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հաջորդիվ ներկայացրել են նախորդ տարի ոլորտներում իրականացված աշխատանքները՝ ըստ ուղղությունների:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության:

Հաշվետվությունը՝ այստեղ»,-ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter