HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Արամ, Արթուր Մարտիրոսյան եղբայրների և Հրաչյա Պետրոսյանի ապօրինի ձեռք բերած հրազենների գործադրմամբ` 2009թ. նոեյմբերի 05-ին Գավառում  երեք անձի նկատմամբ սպանության փորձի, ինչպես նաև նախաքննության ընթացքում առանձին պաշտոնատար անձանց  կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, 2011թ. ապրիլի 11-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել     կալանավորում` երկու ամիս ժամկետով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter