HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱԺ նախկին փոխնախագահին նոր գործ են տվել

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եղբոր նկատմամբ 15 եւ ավելի տարիներ ընթացող քրեական հետապնդումը մոտ մեկ ամիս առաջ դադարեցվել է: Ժամանակին այս քրգործի հարուցման հարցում էական դերակատարում են ունեցել Վանո Սիրադեղյանը եւ Խաչատուր Սուքիասյանը:

Սահակյանի եղբայրը, թողնելով տուն-տեղ-ունեցվածք, դիմել է փախուստի եւ տարիներ շարունակ թաքնվել Ռուսաստանում: Մոտ 1 ամիս առաջ իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել եւ փակել այդ գործը:

Ի դեպ, Արա Սահակյանը, ով տեւական ժամանակ է, ինչ գրեթե չի շփվում ՀՀՇ-ի եւ իր նախկին ընկերների հետ, նոր աշխատանքի է անցել. նրան առաջարկել են աշխատեցնել Աղվերանի հանգստյան տներից մեկը, որը ժամանակին կառավարության ամառանոցն էր:

Այն հետագայում սափականաշնորհվել է, եւ այժմ Արա Սահակյանը ստանձնել է այդ հանգստյան տան տնօրենի պաշտոնը եւ շինարարություն է իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter