HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակման ծրագիր Արցախում

Օգոստոսի 1-ից մեկնարկեց Հայազն միության կողմից կազմակերպված Բանակման ծրագիրն Արցախում: Բանակմանը մասնակցեցին շուրջ 50 երիտասարդ՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Բելառուսից, Ռուսաստանից:

Առաջին օրը ճամբարականները եղան Ստեփանակերտում, այնուհետև Շուշիում, որտեղ էլ նրանց միացավ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ու հենց Շուշվա ձորում երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց երիտասարդների հարցերին:

Այնուհետև ճամբարականները շարժվեցին դեպի բանակավայր՝ Զուար գյուղ, որտեղ էլ կանգնեցվեց բանակման կայմը՝ Հայոց եռագույնով ու Հայազնական դրոշով:

Բանակման ընթացքում երիտասարդների համար դասախոսություն-քննարկումներով հանդես եկավ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, քաղաքագետ, Հայազն միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն Աղայանը, քաղաքագետներ Արմեն Հովհաննիսյանը, Ալեքսանդր Քանանյանը, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը, ԱՍԱԼԱ Վան գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ այլ անձինք:

Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան և Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվան:

Կազմակերպվեցին մարզական, ինտելեկտուալ խաղեր, մրցումներ, արշավներ դեպի Դադիվանք, Թութխուն:

Ճամբարականներին այցելեցին Զուար գյուղի գյուղապետը, Քարվաճառի զորամասի հրամանատարի տեղակալը, բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտասահմանից:

Օգոստոսի 10-ի երեկոյան տեղի ունեցավ բանակման փակման արարողությունը, իսկ 11-ին ճամբարականներն այցելեցին Ծաղկունք գյուղ, որտեղ տեղի էր ունենում Հայոց Նավասարդին նվիրված միջոցառում:

Հայազն միություն

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սրանք բոլորը ձևական-տուրիստական բաներ են: Պիտի գան ու ապրեն իրենց հողում ու վերածնեն/շարունակեն Հայի ու Հայ Աստվածների պատգամը.«եղիր արդար ու լավ նիզակակիր»: ՀԳ. ԱՍԱԼԱՆ որևէ էական օգուտ տվե՞ց Հային:
Aram
Varaz Suni, your ignorance, at times, overpowers your nationalism and good intentions.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱՍԱԼԱՆ իր առջև դրված քաղաքական նպատակին չհասավ.նույնիսկ մոտիկ էլ չեկավ: Թուրքիայի տարածքից հազարավոր կմ հեռու գտնվող Ֆրանսիաներում օդանավական պայթեցնելով ու անմեղ ֆրանսիացի սպանելով պարզ է,որ Արևմտյան Հայաստանի հող չես 'ազատագրի': Ռոմանտիկ ավանտյուրիստներ- հիմնականում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter