HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր և Կոմիտասի անվան պանթեոն

Հունիսի 16-ին Միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռում մեկտեղված Հայաստանի և Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանները, մինչ համագումարի պաշտոնական մեկնարկը, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո հոգևոր հայրերը կատարեցին նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ 

Միաբանական համագումարի մասնակիցները այցելեցին նաև Կոմիտասի անվան պանթեոն իրենց հարգանքի տուրքը մատուցելու Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Միաբանները Հայ Եկեղեցու մեծանուն վարդապետի շիրիմին կատարեցին հոգեհանգստյան կարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter