HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի նոր հրամանատարի սպանության մասին

Իրանում իսրայելական ռազմաօդային ուժերի գիշերային հարձակման հետևանքով սպանվել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբի նոր հրամանատար Ալի Շադմանին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Այդուհանդերձ, ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նրան անվանում է Իրանի «ԶՈւ ԳՇ պետ»։

«Շադմանին Իրանի առաջնորդ Խամենեիի մերձավորներից մեկն էր»,- ընդգծել է իսրայելական կողմը։

Իրանում դեռևս պաշտոնապես չեն հաստատել նրա մահը։

Շադմանին այս պաշտոնում նշանակվել էր մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ հունիսի 13-ին իսրայելական առաջին հարվածներից հետո սպանվել էր Ղոլամ Ալի Ռաշիդը։

Լուսանկարը՝ X.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter