
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս լուրը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բոլոր տարածաշրջանային հարցերը քննարկվելու են։ Եվ ես կարծում եմ, որ այդ այցը պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,- ասաց ԱԺ խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել