HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների հնարավորությունը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը ԱՄՆ-ի միանալու և ամերիկյան ուժերի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը: Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը լրջորեն դիտարկում է պատերազմի մեջ մտնելու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, հատկապես` Ֆորդոյում ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարվածելու հնարավորությունը»,- նշված է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարող է Իրանին վերաբերող որոշումներ կայացնել ազգային անվտանգության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության արդյունքում: Այն կայացել է Սպիտակ տան Իրավիճակային սենյակում։ Վերջինս պաշտպանված տարածք է փակ ձևաչափով հանդիպումների համար:

Ավելի վաղ, Թրամփը նաև գրառում էր արել, որում Իրանից պահանջել էր «անվերապահ կապիտուլյացիա»։ Խոսքը Թեհրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու մասին է։

«Մենք այժմ ունենք Իրանի երկնքի նկատմամբ լիակատար և ամբողջական վերահսկողություն։ Իրանն ուներ լավ պաշտպանական սարքավորումներ, և դրանք բավականին շատ էին, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում նախագծվածի և արտադրվածի հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին ու բարի ԱՄՆ-ն»,- Truth Social-ի իր էջում գրել էր Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ էլ Թրամփը նշել էր, որ ամերիկյան կողմը գիտի, թե «որտեղ է թաքնվում, այսպես կոչված «գերագույն առաջնորդը» (ի նկատի ունի Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին)»։ Թրամփն ընդգծել էր, որ դեռևս չեն պատրաստվում սպանել նրան։

Լուսանկարը՝ Andrew Harnik/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter