HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ը հայտարարում է հայկական մեդիա շուկայի հետազոտության բաց մրցույթ

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հետազոտությունների իրականացմամբ զբաղվող անհատներին/կազմակերպություններին հրավիրում է մասնակցել հայկական մեդիա շուկայի հետազոտության իրականացման բաց մրցույթին։

Հետազոտության նպատակ։ Հայկական մեդիա շուկայի հետազոտության իրականացման հիմնական նպատակն է հասկանալ հայկական մեդիա տիրույթի ընդհանուր պատկերը, առկա միտումներն ու հնարավորությունները, հիմնական մարտահրավերները, ինչպես նաև այն պահանջարկը, որը լսարանն ունի մեդիա շուկայից։

Տեխնիկական առաջադրանք։

  1. Մշակել մեթոդաբանություն և ըստ այդմ իրականացնել հայկական մեդիա շուկայի հետազոտություն ու վերլուծություն,
  2. Ուսումնասիրել առցանց մեդիայի միտումներն ու հնարավորությունները,
  3. Պարզել շուկայում առկա հիմնական բացերն ու խնդիրները, վերհանել հիմնական մարտահրավերները,
  4. Հասկանալ այն կարիքները, որոնք առկա են շուկայում,
  5. Վերլուծել մեդիա շուկայի վերաբերյալ տարբեր դերակատարների, այդ թվում՝ գովազդատուների, ընթերցողների, պետական գերատեսչությունների ակնկալիքները,
  6. Պատրաստել մանրակրկիտ զեկույց ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ և ներկայացնել առաջարկություններ։

Հետազոտության ժամանակահատված։ Հետազոտական աշխատանքը նախատեսվում է սկսել 2025 թվականի հուլիսի 10-ից և ավարտել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։

Մրցույթին մասնակցության պայմաններ: Հետազոտությունն իրականացնող անձը կամ կազմակերպությունը պետք է.

  1. մասնագիտացած լինի հետազոտությունների իրականացման և ռազմավարական պլանավորման մեջ,
  2. վերջին հինգ տարիներին Հայաստանում մատուցած լինի նմանատիպ ծառայություններ (գնահատում, հետազոտություն, ռազմավարական պլանավորում, խորհրդատվություն),
  3. Լավ պատկերացում ունենա հայկական մեդիա դաշտից,
  4. Ունենա հետազոտական և վերլուծական լավ հմտություններ։

Մրցույթին մասնակցության փաստաթղթեր։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. հետազոտությանը ներգրավված անձի կամ անձանց CV-ները, կազմակերպության դեպքում նաև գրանցման համարը։
  2. այն հետազոտությունների ցանկը, որոնք իրականացվել է ձեր կամ ձեր կազմակերպության կողմից՝ նշելով հետազոտության վերնագիրը, ժամանակահատվածը և պատվիրատուի անվանումը։
  3. տեխնիկական առաջարկ, որը կներառի հետազոտության ժամանակ կիրառվելիք մեթոդաբանությունը (հետազոտությունն իրականացնելուց առաջ այն պետք է համաձայնեցնել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ), գնահատումն իրականացնող թիմի նկարագիրը, նրանց դերաբաշխումը (մինչև 3 էջ),
  4. Գնառաջարկ, որը ներառում է ծառայության ամբողջ արժեքը՝ ներառյալ հարակից հնարավոր ծախսերը։

Եթե հետաքրքրված եք հետազոտության իրականացմամբ, ապա խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մեկ նամակով ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նամակի նպատակ դաշտում գրելով՝ Մեդիա շուկայի հետազոտության հայտ։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հունիսի 30-ը։

Մեկնաբանություններ (1)

Sarkis B.
If the main goal of this project is to “ understand the overall picture of the Armenian media landscape, current trends and opportunities, key challenges, as well as the demand that the audience has from the media market”, then may I suggest that you look at the press coverage of the 2020 Artsakh War and its subsequent consequences. In this context, the press in Armenia is sorely lacking when it comes to covering the military sector that must be listed as one of the five main topics of interest to the public and especially the families of those serving in the armed forces. The local press, with few exceptions, merely parroted the government narrative during the 2020 War, thus doing a disservice to the public at large. One editor of a major news outlet went so far to proclaim, “We were duped by the government.” Such excuses are inacceptable. This project must also look at the human and financial resources available to the media and if they are properly being used to serve the interests of the public. Readers want independent and fact-based information that impact their daily lives. Provide such information and you will attract a growing audience of followers. The fact that the press in Armenia is distrusted by the vast majority is very instructive. What is the reason for this? What is the press doing wrong? The first step of the project must entail a critical self-analysis of the local press, its pros and cons.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter