
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի Հանրապետության եւ Էրեբունու մասնաճյուղերի գործունեությունը
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում այդ կազմակերպության դիմումի համաձայն:
«Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
Մեկ այլ հաղորդագրության ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ կասեցվել է նաեւ Էրեբունու մասնաճյուղի գործունեությունը։
Մեկնաբանել