
«Ֆինի» պաղպաղակներն անվտանգ են
Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Մառնիկ» ՍՊԸ պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» և «Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է (ապրանքանիշը «ՖիՆի»):
Որոշման համար հիմք է ծառայել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության ընթացում արտադրամասից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները. Միայն կաթնայուղով արտադրվող այդ արտադրատեսակներում օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել:
Լուսանկարները՝ «Finny» ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել