Տիկնիկային աշխարհը Նարեկացիում
Վաղը՝ ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում կմեկնարկի «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքը:
Կբացվի տիկնիկային թատերարվեստի նմուշների ցուցահանդես՝ մասնակցությամբ մերօրյա ամենահայտնի նկարիչ-տիկնիկագործներ Քնարիկ Հարությունյանի, Անահիտ Պողոսյանի, Լուսիկ Ագուլեցու, Ժաննա Դավթյանի և Գեղամ Գուլիկյանի: Կներկայացվեն ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ, դիմակներ:
Շարքի բացումը կմեկնարկի տիկնիկային ներկայացմամբ՝ Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի բեմադրությամբ: Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 22-ը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Այցելեք Նարեկացի արվեստի միություն Վարդանանց 16/1 հասցեով (Վերնիսաժի հարևանությամբ):
Նարեկացի արվեստի միություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել