
Բելգիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի գնումն ավարտված է
Հայաստանի Կառավարությունն ավարտին է հասցրել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։
ԱԳՆ հաղորդմամբ՝ դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:
«Նոր շենքի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային միջավայրն ու պայմանները՝ լրացուցիչ խթանելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների արդյունավետ իրագործումը ԵՄ քաղաքական կենտրոնում: Շենքի գնման գործարքի արժեքը կազմել է 4.3 միլիոն եվրո»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել