
Լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Երեւանում
Մայրաքաղաք Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2025 թ. հունիսի 19-ից կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:
Երեւանի քաղաքապետարանը խնդրում է պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել