HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». բա հո չէին ողջունելու

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետը ձերբակալվել է այն պահին, երբ մի քաղաքացուց 2,5 հազար դոլար կաշառք էր վերցնում՝ վերջինիս կրպակն օրինականացնելու համար:

«ՉԻ» - Խնդիրն այն չէ, որ «ձուկը գլխից է հոտում, բայց պոչից են մաքրում»: Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, պայքարում է ապօրինի կրպակների դեմ. պարզ ասած՝ քանդում է դրանք: Ընդ որում՝ այդ օրինականների մեծ մասն ի սկզբանե ապօրինի է կառուցվել ու հետո օրինականացվել է: Հիմա հարց է ծագում՝ կա՞ մեկը, ով հավատում է, որ դրանք օրինականացվել են առանց «մաղարիչի»: Հազիվ թե:

Եվս մի հանգամանք: փաստորեն, քաղաքապետարանի աշխատակիցը ցանկության դեպքում կարող էր օրինականացնել ապօրինի կրպակը (գումարը վերցնելուց հետո հո չէ՞ր «թռնելու»): Պարզապես նրա բախտը չի բերել . հակակոռուպցիոն «շոուի» զոհ է դարձել: Քաղաքապետարանն էլ, ի դեպ, հայտարարել է, որ «դատապարտում է նման արարքները»: Ո՞ւմ մտքով կանցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter