HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարն ընդունել է Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ մակարդակում, այնպես էլ համագործակցությունը միջազգային հարթակներում:

Լ. Պիետժչիկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Լեհաստանի համար: Հավելել է նաև, որ լեհական կողմը պատրաստակամ է կիսվել Հայաստանին հետ իր լավագույն փորձով:

Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել և մատնանշել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter