
Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կառավարությունը հրապարակել է հանդիպման տեսագրությունը։
Հիշեցենք՝ վարչապետը երեկ աշխատանքային այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպել էր Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել