
«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ի Էրեբունի 17/1 մասնաճյուղի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել