«Ժողովուրդ». նոր կուսակցություն
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջիկայում կուսակցություն է հիմնելու։ Այս օրերին քննարկվում է անվանումը։ Չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր անդամ դառնա «Ազատ դեմոկրատներ»-ից օրերս դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը։
Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանը ժամանակին մասնակցել է «Ազատ դեմոկրատներ»-ի համաժողովներին, նույնիսկ հայտարարել, որ գաղափարապես համաձայն է այդ կուսակցության ծրագրին։ Փորձեցինք այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրել Ա. Զուրաբյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Իսկ Ա. Սեյրանյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ Ս. Սեյրանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց Արտակ Սարգսյանը՝ՍԱՍ-ի Արտակը։
Լուս.՝ Ս. Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել