HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նոր տնօրեն

«ՀԺ» տեղեկություններով, շուրջ 15 օր առաջ ռեժիսոր եւ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։

Տարբեր հեռուստաընկերություններում աշխատելուց հետո մինչ այս նշանակումը նա «Արմենիա»-ի գլխավոր պրոդյուսերն էր։ Իր նոր պաշտոնի մասին լուրի հաստատումը ստանալու համար Հրաչ Քեշիշյանի հետ կապվել երեկ չհաջողվեց «ՀԺ» թղթակցին։ Հեռուստաընկերությունից էլ ասացին, որ արձակուրդում է՝ միաժամանակ հաստատելով, որ նոր գործադիր տնօրենը Քեշիշյանն է։

Ի դեպ, «Արմենիա»-ն կարծես լուրջ փոփոխությունների փուլ է թեւակոխել։ Համենայնդեպս, բացի նոր գործադիր տնօրենից (ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Մկրտչյանը), այստեղ էլի մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ մասնավորապես ղեկավար կազմում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter