HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան:

«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն: Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter