HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է...

Անցյալ հինգշաբթի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներին ասել էր, թե մայիսի 24-ին Ռ. Քոչարյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որ այդ հանդիպումը տեւել է 3 ժամ: Նույն օրը, սակայն, ռուսական «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով Պուտինի աշխատակազմի ներկայացուցչին, նշել էր. «Նման հանդիպում չի եղել»:

Ռուսական գործակալությունը չէր բացառել, որ իրականում Քոչարյանի կողմից Պուտինի հետ հանդիպում խնդրելու դեպք տեղի է ունեցել:

Երեկ, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին հարցրինք, թե ինչ է նշանակում Պուտինի աշխատակազմի ներկայացուցչի հերքումը, այսինքն՝ հանդիպում իսկապես չի՞ եղել, նա պատասխանեց. «Այսինքն՝ ո՞վ է հերքել, ես անուն-ազգանուն չեմ տեսել, երբ ինձ հարցրել էին, ես հայտարարել էի, իմ անուն-ազգանունը տեսել եք, չէ՞, կարծեմ: Դե, ես ոչինչ ավելացնելու չունեմ»:

Այսինքն՝ ստացվում է, որ իրե՞նք են սուտ խոսում՝ մեր հարցին Սողոմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ, դա արդեն իմ պրոբլեմը չէ»:

Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք ճշտել նաեւ, թե չի՞ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը դատի տալ «Ռեգնումին» ոչ ճիշտ տեղեկատվությամբ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար եւ որքա՞ն գումար է պահանջելու:

Զարմանալի է, բայց Սողոմոնյանն ասաց, թե նման հարց Քոչարյանի գրասենյակում չի քննարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter