HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավասար պայմաններ՝ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում:

Նման որոշման ընդունումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

«Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.): Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 260 հազ.տ. ցեմենտ (աճը 2022թ. նկատմամբ 3.5 անգամ, իսկ ըստ Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքային կարգով տրամադրված տվյալների՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։

Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը: Ըստ այդմ՝ կսահմանվի ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Արարատի ցեմենտի գործարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter