HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն նրա թանգարան

Կառավարությունը որոշել է թույլատրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ, ինչպես նաև կանոնակարգել որմնանկարների տեղափոխման և գույքային իրավունքների գրանցման գործընթացը։

«Որոշման ընդունումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության լայն զանգվածների համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները: Միաժամանակ, թանգարանում առկա են նաև բարենպաստ պայմաններ որմնանկարների հետագա պահպանությունն իրականացնելու համար:

Վարչապետի հանձնարարությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Որմնանկարների Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, նկարչի թանգարան տեղափոխման, նոր վայրում տեղադրման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր նկարում՝ «Խաչքարի մոտ» որմնանկարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter