ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում իր կուսակիցներին չի՞ սատարում
Արմավիրի մարզի մոտ 60 համայնքում սեպտեմբերի 9-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Դատելով առաջադրված թեկնածուների կուսակցական պատկանելությունից՝ կարող ենք ասել, որ Արմավիրում ՀՀԿ-ն առավելություն է ունենալու:
Առաջադրված թեկնածուներից 69-ը ՀՀԿ-ական են, 5-ը` ԲՀԿ-ական: Կան նաեւ մի քանի ՀՅԴ-ականներ, այլ կուսակցության անդամներ, ինչպես նաեւ անկուսակցականներ:
Ուշագրավն այն է, որ 5 ԲՀԿ-ականից ոչ մեկ չի առաջադրվել կուսակցության կողմից. բոլորն էլ ինքնառաջադրվել են, այդ թվում` Հացիկի գործող համայնքապետ Արթուր Եղիազարյանը: Իսկ ՀՀԿ-ն սատարում է իր բոլոր համայնքապետ թեկնածուներին:
Հացիկի համայնքապետը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքնառաջադրումը ձեւական բնույթի է, «զուտ թղթաբանություն», քանի որ իրեն ԲՀԿ-ն է սատարում:
«Որոշեցինք, նպատակահարմար գտանք, որ թղթաբանությունն այդպիսին լինի: Փառք Աստծո, կուսակցության հետ խնդիրներ չունեմ, եւ ընտրությունների ժամանակ էլ ինձ են սատարելու»,-ասաց Արթուր Եղիազարյանը:
Նշենք, որ ԲՀԿ-ական թեկնածուներ են ինքնառաջադրվել Արտիմետ, Հացիկ, Ամբերդ, Եղեգնուտ եւ Մյասնիկյան գյուղական համայնքներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել