HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այնթապում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝  կասեցվել է  անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը:

«Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝

  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
  • չի իրականացվել սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
  • չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
  • արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,  սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
  • արտադրական շինությունների հատակների, պատերի դռները մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • արտադրական շինություններում կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի  սննդամթերքի աղտոտման ռիսկը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,-ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter