
Միքայել Աջապահյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում
Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան։ Աջապահյանի հարցաքննությունը քիչ առաջ է ավարտվել։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել։
Ինչպես հայտարարեց Մ. Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը, Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր Հանրային հեռուստաընկերության հարցազրույցից
Մեկնաբանել