HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների հուլիս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:

Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։ Քաղաքապետն անթույլատրելի է համարել առկա թերացումները և հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք։ Միաժամանակ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել պարտավորություններից խուսափող ընկերություններին և բնակիչներին օրինական դաշտ բերելու և այդ մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։

Կարևորելով մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման և կանչապատման աշխատանքները` քաղաքապետը, բավարար գնահատելով դրանք, ընդգծել է, որ աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն։ Այս ոլորտում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Նուբարաշեն վարչական շրջանում:

Արաբկիր վարչական շրջանը, տարբեր ոլորտներում հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ, նախորդ ամսվա համեմատ, աղյուսակային ընդհանուր սանդղակում բարելավել է իր վարկանիշային տեղը:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է չբավարարվել ձեռքբերածով, առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ և անել հնարավորը` առավելագույն արդյունքներ ապահովելու համար։  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter