HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզի 2 տնօրեն հեռացվել է, մի քանիսը՝ ստացել նկատողություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի հ. 67 («Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այսուհետ մանկապարտեզների, սննդամթերքի որակի և տեսականու նկատմամբ վերահսկողություն»), հ 74 («Երեխաների ամառային կոփիչ միջոցառումների վերահսկում» և հ.77 (երեխաների կարգացույցի (ռեժիմի) պահպանման վերահսկում) կետերի համաձայն մի շարք մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ և  երեխա-թվի հաշվառում:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Էրեբունի վարչական շրջանի թիվ 65 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Սաֆարյանը և թիվ 67 մանկապարտեզի տնօրենի ժ/պ Կարինե Ապերյանը ստացել են նկատողություն:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter