HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ոստիկանությունում

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Oրակարգում երկու հարց էր` նախապատրաստական աշխատանքները սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին` նշեց, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ` ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:

Ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ տալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ` Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարևորեց յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:

Անցնելով օրակարգի երկրորդ հարցին` Վլադիմիր Գասպարյանը նոր ուսումնական տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ նախանշեց և համապատասխան հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս ընդգծեց երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի կարևորությունը և պատասխանատուներին հրահանգեց հետևողականորեն ու լիարժեք կատարել իրենց առաջադրված խնդիրը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (4)

GALUST
Miajn Osikyanov barepoxumner chi lini anel,,Jamanakn e poxel kadreri glxavor varchutyan petin,vorpiusi nor pet@ Vostikanapetin azniv kadrer nerkayacni
GEGHAM
Galust ko het hamamit em,,,,,Eritasard e petk ev azniv mard,,,te che arxivic berum en varkabekvac vostikannerin u uzum en dranov barepoxum anel
DAVID
Im karcikov 55 tarekanic barcr bolor peter@ voronk 5 taruc aveli ashxatum en nujn pashtonum ev ogut chen tali hamakargin petk e texapoxven aveli tetev gorci,,,Toshakaru tariki mardkancic ches karox pahanjel aveli kan nrank karox en
SAMUEL
«Հայկական ժամանակ». Օրերս սպանված 45-ամյա մանկավարժի մահվան մեղավորը ոստիկանությո՞ւնն է...Մինչ օրս չի բացահայտվել Արաբկիրի ոստիկանությունում առգրաված եվ անհետացած 10 000 դոլարը,,,Կադրային փոփոխություն է պետք անել համակարգում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter