3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստանում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 18.02-ին, գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում' Ահար քաղաքից 20 կմ դեպի արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում' Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում' 3-4 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել