HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ից 17-ին էապես չի փոխվի, 18-ից 19-ին կնվազի 3-5աստիճանով:  

Երևանում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 

Երևանի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.3 0C (1989 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.9 0C (1928 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.9 0C

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter