ԱԱԾ-ի տնօրենը ավելացնում է դրամական միջոցները
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը 2004 թվականից ի վեր զբաղեցնում է այդ պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից «Հետքին» տրամադրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի համաձայն, Գորիկ Հակոբյանն այնքան էլ «համեստ» դրամական միջոցներ չունի:
2011թ.-ի ընթացքում Գորիկ Հակոբյանն ունեցել է 6 միլիոն 879 հազար 264 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ աշխատավարձն է: Նույն տարվա սկզբին ԱԱԾ տնօրենի հաշվին եղել է 19 միլիոն 600 հազար դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն ավելացել է 3 միլիոն 900 հազար դրամով` հասնելով 23 միլիոն 500 հազար դրամի:
Գորիկ Հակոբյանի կնոջ` Գայանե Մելիքյանի եկամուտները 2011 թվականին կազմել են 5 միլիոն 840 հազար դրամ, որից 840 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն դրամը` ստացած նվիրատվությունը: Թե ով եւ ինչի համար է պաշտոնյայի կնոջը 5 միլիոն դրամ նվիրել, պարզ չէ:
Իր դրամական եկամուտներով «համեստ» չէ նաեւ Գայանե Մելիքյանը: Նա 2011-ի սկզբին ունեցել է 13 միլիոն 200 դրամ, իսկ տարեվերջին` 18 միլիոն 200 դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել