Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Դանիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել