«Հայկական ժամանակ». հերքելով հաստատում է
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում է իր հրաժարականի մասին երեկ տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չի հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հնարավորությունը:
Մեկնաբանելով իր հրաժարական տալու մասին լուրը՝ Արայիկ Քոթանջյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել էր. «Ես այսօր քաղաքապետի մոտ մասնակցել եմ խորհրդակցության, այժմ էլ իմ աշխատասենյակից եմ ձեզ հետ խոսում, այս պահին՝ այսքանը»:
Նա նաև ասել էր, որ իր հրաժարականի մասին լուրերը հաճախակի են ինչ-որ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրվում, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
«ՀԺ» թղթակցի այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է հրաժարական տալ, Քոթանջյանը պատասխանել է. «Դեպքերը կզարգանան, կտեսնենք: Ամեն դեպքում սկի մարդը հավերժ չի, էլ ուր մնաց՝ աշխատանքը, խնդիրը դրանում չի: Բայց այս պահին որևէ նման խնդիր չկա»:
Այսինքն՝ Քոթանջյանի պատասխանը վկայում է, որ նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք դեռ նոր պետք է հանգուցալուծվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել