Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը
«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Մոցարելլա» և «Լոռի» պանիր արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել էր, քանի որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ մի շարք ապրանքատեսակներ չէին համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել