HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում կկայանա Թրամփ-Նեթանյահու հանդիպում

Իրան-իսրայելական հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կայցելի Վաշինգտոն և հուլիսի 7-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում են Associated Press-ը և Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգը դեռևս չի նշվում: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն առաջին հերթին Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։ 

Իսրայելի վարչապետը ևս հաստատել է առաջիկա օրերին ԱՄՆ կատարելիք իր այցի մասին լուրերը։ Իսրայելի կառավարության նիստի սկզբում Նեթանյահուն նշել է, որ Թրամփից զատ կհանդիպի նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

«Այս ամենը տեղի է ունենում մեծ հաղթանակի ալիքին զուգահեռ, որը մենք ձեռք ենք բերել Իրանի դեմ վերջին ռազմագործողության արդյունքում»,- հավելել է Նեթանյահուն։

Լուսանկարը՝ Al Drago/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter