
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի առկայությամբ
Այսօրվանից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
Հսկիչ փաստաթուղթը լրացնում են բոլոր 6 և ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցները (ներառյալ վարորդի նստատեղը)։
Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://mtad.am/pages/forms։
Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներով»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել