«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխությունները կշարունակվեն Սերժ Սարգսյանի վերադարձից հետո
Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Նարիմանիչի ազատվելուց հետո պաշտոնները դեռ թափուր են: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս թեկնածուներ չկան, և հարցը կքննարկվի Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո: ՊՆ-ում «Հրապարակի» աբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանի վերադարձից հետո շարունակվելու են ոլորտում կադրային փոփոխությունները:
Պաշտպանության նախարարութույունից այս դժգոհությունը նախագահականում սկսվել է զորակոչի 2-րդ փուլից հետո: Ըստ ՊՆ-ում շրջանառվող լուրերի՝ 2012թ. գարնանային զորակոչի առաջին փուլի արդյունքները գոհացուցիչ են եղել, խտրականություն չդնելու խոստացված խիստ մոտեցումները հիմնականում գործել են, բայց 2-րդ փուլում թուլացել են, և գործել են հին ու փողաբեր մեթոդները, ինչն էլ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, և անխուսափելի են դարձել կադրային պաշտոնանկությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել