HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Սյունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Սյունիքի մարզում արձանագրել են ապօրինի ընդերքօգտագործման 6 դեպք։

Գորայք, Քարահունջ, Որոտնավան, Հարժիս, Անգեղակոթ, Շինուհայր բնակավայրերի վարչական տարածքներում կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր՝ 16.95հա տարածքից իրականացվել է շուրջ 1470000 խմ հրաբխային խարամանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։

Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ՝ 33.864.713 ՀՀ դրամի չափով։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter