«Ժողովուրդ». Դումանյանը մտադիր չէ՞ խառնվել ծննդօգնության դիմաց գումար պահանջող բժիշկների գործին
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի մոտ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ խոսք է եղել այն մասին, որ որոշ հիվանդանոցներում ծննդօգնության դիմաց բժիշկները գումարներ են պահանջում, իսկ ԱՆ թեծ գծին էլ «կաշառում են», որ վերջիններս չհրապարակեն ստացված ահազանգերը:
Բարձրացված աղմուկից հետո առաջարկ է եղել ստուգել թեժ գծի զանգերը ցանկը: Սակայն Դումանյանն արագ փակել է թեման. «Լավ է, հանգիստ եղեք»: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ մտադիր չէ այդ գործին խառնվել:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Նման բան չի եղել: Ընդհակառակը, ծննդօգնության հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է: Այս օրերին մի քանի հիվանդանոցներում որոշ բժիշկներ ազատվել են աշխատանքից, որոշները՝ նկատողություն ստացել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել