HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն Դուբայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամսվա վերջին հնարավոր է հանդիպեն Դուբայում։ Այդ մասին հայտնում է բրիտանական Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ ընդգծել էին, որ կշարունակեն բաց պահել հաղորդակցության ալիքները։

Չնայած մարտին երկու երկրները հայտարարել էին, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, Բաքուն շարունակում է որոշ նախապայմաններ առաջ քաշել, որոնք Երևանը պետք է իրագործի խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց։ Խոսքն, առաջին հերթին, ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխության մասին է։ Բաքվի կարծիով՝ դա ներառում է «նկրտումներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Բացի այդ, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել Եվրոպական միության մոնիթորինգային առաքելության գործունեությունը, որը հայկական տարածքից դիտարկումներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով։ Մյուս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Երևանն ընդգծում է, որ պայմանագրի կնքումից անմիջապես հետո պատրաստ է ստորագրել Մինսկի խմբի լուծարման դիմումը։ 

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter