
Թրամփը չի բացառում Ուկրաինային Patriot տեսակի նոր համալիրների մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի հակաօդային պաշտպանության միջոցների, այդ թվում՝ Patriot համալիրների մատակարարումն Ուկրաինային:
ԱՄՆ նախագահը, Նյու Ջերսի նահանգ մեկնելիս իր ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հուլիսի 4-ին Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև այս թեման: «Պաշտպանության համար նրանք (ուկրաինացիները՝ խմբ.) դրա (Patriot համալիրների՝ խմբ.) կարիքն ունեն»,- հավելել է Թրամփը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Patriot տեսակի լրացուցիչ համալիրներ կուղարկի Ուկրաինային, Թրամփը պատասխանել է. «Մենք կարող էինք։ Մենք դա դիտարկում ենք»։
Ինչպես հայտնի էր դարձել հուլիսի 1-ին, Վաշինգտոնը դադարեցրել էր Ուկրաինային սպառազինության որոշ տեսակների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության Patriot տեսակի համակարգերի հրթիռների մատակարարումը։ Ընդորում, CBS News-ը նշում է, որ ամերիկյան սպառազինության որոշ տեսակների մատակարարման դադարեցումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև մյուս երկրներին։
Փոխարենը, ԱՄՆ Պետքարտուղարությունից պնդում են, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումը չի դադարեցվել։ Նույն հուլիսի 3-ին հայտարարել էր նաև Թրամփը։ Bloomberg-ն էլ նշում է, որ եվրոպացի պաշտոնյաները «ցնցվել են» այդ որոշումից։
Ինչպես նշում է Axios-ը, Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել Ուկրաինային աջակցությունը՝ վերջինիս հակաօդային պաշտպանության ամրապնդման համար։
Լուսանկարը՝ REUTERS/Nathan Howard
Մեկնաբանել