
Ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, վնասվել են տանիքներ. կա տուժած
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։
Երևանի Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Տուժածը հոսպիտալացվել է։
«Փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։
Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։
Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել