HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երկրաշարժի դեպքում ազգային աղետի առջև կհայտնվենք

Մայրաքաղաք Երևանում երկրաշարժի դեպքում բնակֆոնդի 80%-ը լիովին կփլուզվի, և դրանում պետք չէ մեղադրել սեյսմոլոգներին: «Եթե մի սեյսմոլոգ նշանակվեր ՀՀ նախագահ, մեկ այլ սեյսմոլոգ կառավարությունը ղեկավարեր, մյուսին էլ վստահեին քաղաքապետի պաշտոնը, միգուցե սեյսմիկ անվտանգության հարցը մեր երկրում լուծվեր»,- հուսահատորեն կատակում է սեյսմոլոգ Վլադիմիրի Բալասանյանը:

Նրա մասնագիտական դիտարկմամբ՝ վերջին մեկ տարվա կտրվածքով տարածաշրջանում գրանցված երեք համեմատաբար խոշոր երկրաշարժերը (Թուրքիայում, Ադրբեջանում և վերջերս Իրանում) նման են 1988, 1990 և 1991 թվականների Հայաստանի (Սպիտակում), Վրաստանի և Իրանի երկրաշարժերին: Դրանք երկրակեղևում կատարվող խզումների հետևանք են եղել և արտահայտվել են երեք երկրաշարժի տեսքով: Հնարավոր է՝ Իրանի երկրաշարժը վերջինն էր այդ ցիկլում, բայց եթե հանկարծ լինի շարունակություն և Հայաստանի խիտ բնակեցված մայրաքաղաքում, ապա երկիրը կկանգնի ոչ միայն բնական, այլև ազգային աղետի առջև, քանի որ ինչպես հարկն է, պատրաստված չէ:

Սեյսմոլոգը հիշեցրեց, որ 1994-95 թթ. սկսվել էր մի գործընթաց, երբ Վանաձորում, Գյումրիում և Երևանի որոշ շենքերում, առանց բնակիչների տարհանման, տեղադրվում էին ռետինե-մետաղական ամորտիզատորներ, սակայն ծրագիրը դադարեցվեց ֆինանսավորման դադարեցման պատճառով:

Շարունակելով շենքերի անվտանգության և այդ հարցում պետության դերակատարության թեման՝ Վլադիմիր Բալասանյանը հարց ուղղեց հասարակությանը. «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչի համար եք փող տալիս «ԺԵԿ-երին»: Համատիրությունները գույքահարկ են հավաքում ժողովրդից, բայց ես չեմ հիշում, որ մեր շենքում վերջին 30 տարում բարեկարգման կամ ամրացման որևէ աշխատանք կատարած լինեն: Երկրաշարժի դեպքում մեր շենքի կրող սյուները 8 հարկ պահել չեն կարողանա»:

Սեյսմոլոգը նշեց, որ Հայաստանում շենքերի 70-80%-ը կառուցվել է խորհրդային շրջանում, այն ժամանակվա սեյսմիկ քարտեզին համապատասխան՝ 7 բալի հաշվարկով: Այժմ քանի որ շատ նորակառույց շենքեր են ավելացել, և շինությունների խտությունն անցել է թույլատրելիի սահմանը, ամեն մի նոր շենք պետք է կառուցվի այնպես, որ դիմանա 7 բալից ավելի հզոր երկրաշարժի: Շենքերը թուլացել են նաև բնակիչների «ջանքերով», ովքեր ինչպես պատահի, շենքը «զարդարում են» անցքերով:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա նաև նրանից է,որ ԱՄԵՆ ԻՆՉ կենտրոնացրել են միայն Երևանում,որը ստրատեգիական ՄԵԾ ՍԽԱԼ է: Շատ մարդիկ ՍՏԻՊՎԱԾ տեղափոխվում են Երևան ու առաջանում է վտանգավոր ԳԵՐԿՈՒՏԱԿՈՒՄ: Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանը ԿՈՐՑՐԵԼ է իր ստրատեգիական նշանակությունը: Դեռ ավելին՝ գտնվում է հարթավայրում ու ԽՈՑԵԼԻՈՐԵՆ մոտ Թուրքիայի սահմանին ու ատոմակայանին: Այս պարագայում էլ դեռ ԿԱՐՃԱՄՏՈՐԵՆ ամեն ինչ խցկում են Երևան: Հայաստանի սակավ բնակչության մոտ ԿԵՍԸ ապրում է Երևանում. սա ազգային ՏՀԱՍՈՒԹՅՈՒՆ է: Ես հենց նենց չեմ ասել,որ Հայաստանը պիտի բաժանել 4-5 մարզի ու յուրաքանչյուր մարզկենտրոն հրչակել նաև երկրի մայրաքաղաք: Այսօր Հայաստանի համար 1 ԿՈՐԾԱՆԻՉ ուժը քաղաքաԽՈՐԹմայր Երևանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter